Բարև ես...

Ես Եվան եմ, եկել եմ 176 դպրոցից: Ուսումս շարունակելու եմ Մխիթար Սեբաստացի անվան կրթահամալիրում: Այսօր իմ առաջին այցն էր այնտեղ:  Դասընթացը այնքան մոտիվացնող էր, որ ես տուն հասնելուն պես սկսեցի առաջադրանքը կատարել: Դպրոցը ինձ դուր եկավ նրանով, որ ուսուցիչները և կազմակերպիչները անում են ամեն ինչ, որ աշակերտները կողմնորոշվեն, թե ինչով են ուզում զբաղվել հետագայում: Սպասումներս շատ մեծ են:
Ես ունեմ շատ նախասիրություններ. սիրում եմ զբաղվել լողով, հետաքրքրված եմ երկրաբանությամբ և աշխարհագրությամբ, սիրում եմ ճանապարհորդել: Եղել եմ Արաբական Միացյալ Էմիրություններում,  Մոնտենեգրոյում, Ռուսաստանում, Վրաստանում, Արևմտյան Հայաստանում:
Երազում եմ լինել Չինաստանում, ուսումնասիրել չինական մշակույթը, լեզուն, տնտեսությունը, որովհետև կարծում եմ, որ Չինաստանը շատ հետաքրքիր և յուրօրինակ երկիր է:
Ուզում եմ այս ուսումնական տարվա ընթացքում շատ սովորել ու նոր գիտելիքներ ձեռք բերել:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իմ ուսումնական պլանը